Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևը X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփին, որը Truth Social իր սոցիալական ցանցում կիսվել էր Ալիևի
հայտարարությունների՝ իրեն ուղղված հատվածով։
«Ես
կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-Ադրբեջան
գործընկերության մասին սոցիալական ցանցերում իմ մեկնաբանությունները կիսելու և
ինչպես գլոբալ, այնպես էլ մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին նրա
հանձնառության համար։
Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել մեր աջակցությունը նախագահ Թրամփի
տեսլականին և ջանքերին ամբողջ աշխարհում՝ ներառյալ մեր տարածաշրջանում, խաղաղությանն
ու կայունությանը նպաստելու համար։
Մենք նաև կիսում ենք ընդհանուր արժեքները, ինչպիսիք են ընտանեկան
ավանդույթների կարևորությունը, և հույս ունենք, որ ամերիկա-ադրբեջանական
հարաբերությունները նրա նախագահության ընթացքում կհասնեն նոր մակարդակի։ Մենք
մաղթում ենք նրան հետագա հաջողություններ բոլոր մեկնարկներում այս նպատակին
հասնելու ճանապարհին», - ասվում է հրապարակման մեջ։