Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը արտաքսել է 25 օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Խոսքը Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների մասին է։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել հանրապետություն։
Նշվում է, որ համապատասխան աշխատանքները կատարվել են
անօրինական միգրանտների դեմ ակտիվ պայքարի շրջանակներում։