Թուրքիան 2,4 մլրդ եվրո է ներգրավել Կարս-Նախիջևան երկաթուղու համար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ 2,4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում կհատկացվի Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու նախագծի համար, որը կկապի Թուրքիան Նախիջևանի հետ:


Նախարարի խոսքով՝ սա ռազմավարական քայլ է, որը Թուրքիայի արևելքը կկապի Ասիայի հետ։


Ուրալօղլուն նշել է, որ նման ֆինանսավորման ներգրավումը վկայում է Թուրքիայի տնտեսական ծրագրի նկատմամբ միջազգային կառույցների վստահության մասին: