Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն հյուրընկալեց հունգարական «Ֆերենցվարոշ»-ին:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել մեկմեկու թույլ օղակները: «Նոա»-ն առաջինը բացեց հանդիպման հաշիվը` «Ֆերենցվարոշ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Գարտենմանը: Խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ հունգարական թիմը վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Դովդան:
Երկրորդ կեսի մեկնարկին` ստանդարտ դիրքի խաղարկումից հետո, «Ֆերենցվարոշ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկությամբ աչքի ընկավ Վարգան: Իսկ արդեն հանդիպման վերջին րոպեներին «Ֆերենցվարոշ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Կիսեն:
«Նոա»- «Ֆերենցվարոշ»` 1:2:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: