Ստամբուլում մեկնարկել է ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների երկկողմ հանդիպումը

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը երկկողմ հանդիպում են անցկացնում Ստամբուլի Չիրագանի պալատում։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ ձևաչափով։


«Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Չիրագանի պալատում։ Հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ ձևաչափով»,- ասել է գործակալության աղբյուրը։