Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է Ան-24 ուղևորատար ինքնաթիռի այրված կմախքը

Ռոսավիացիայի Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է Ան-24 ուղևորատար ինքնաթիռի այրված կմախքը, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Նրանք պարզաբանել են, որ ինքնաթիռը կործանվել է։


Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ամուրի մարզում ռադարներից անհետացել է Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 49 մարդ: