Այսօր Ստամբուլում մեկնարկել են Իրան-«եվրոպական եռյակ» բանակցությունները

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։


Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում։


Բանակցություններին Իրանի պատվիրակությունը ներկայացնում են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թահթրավանչին և Քազիմ Ղարիբաբադին։ Եվրոպական կողմը ներկայացնում են ԱԳՆ ղեկավարների տեղակալների մակարդակի դիվանագետներ։


E3 խումբը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի մասնակից է՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի հարցով: Նմանատիպ մակարդակով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին: Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել շփումները երկխոսության շրջանակներում՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններին զուգահեռ: