Փոխվարչապետի որոշմամբ նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ Հայկ Սարգսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝


Հայկ Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 25-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է համապատասխան որոշման մեջ: