Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիտարկվող անվտանգության հարցերը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրա տարբեր ասպեկտների, խաղաղության համաձայնագրի ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ջանքերի մասին։