IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանում արգելված սուննիական ծայրահեղական «Ջայշ ալ-Ադլ» խմբավորումը, որը երկար տարիներ գործում է տարածաշրջանում։
Խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակումը «պատասխան է Իրանի դատական համակարգի գործողություններին բելուջ ժողովրդի նկատմամբ։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ տուժածների թվում են դատական հաստատության աշխատակիցներ և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
Իրանի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակվողները կկրեն անխուսափելի և խիստ պատիժ։