Բելառուսից դրոն է թռչել Լիտվայի տարածք

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան տեղի բնակիչները նկատել են չճանաչված անօդաչու, որը Լիտվայի օդային տարածքը հատել է Բելառուսից:


LRT-ի փոխանցմամբ՝ ականատեսները ոստիկանությանը պատմել են, որ տեսել են անօդաչուն մոտ 200 մետր բարձրության վրա, վերջին անգամ՝ Վիլնյուսի մոտակայքում: «Ոստիկանությունը ակտիվացրել է բոլոր ուժերը, բոլոր ծառայությունները տեղեկացված են»,- հայտարարել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Դարյուս Բուտան:


Ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն LRT-ին հայտնել է, որ իշխանությունները պարզում են, թե ինչ դրոն է եղել դա։ Նրա խոսքով՝ Լիտվայում եղանակը «բարենպաստ է մետեոզոնդերի համար, որոնք օգտագործում են մաքսանենգները»։


Ականատեսների կադրերից դատելով՝ անօդաչուն վիզուալ նման է «Շահեդ» կամ «Հերբերա» դրոններին, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինա ներխուժման ժամանակ։