Պեկինում հուլիսի 24-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով մարդիկ են զոհվել, և զանգվածաբար տարհանվել է բնակչությունը:
«Սինհուա» լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ Չինաստանի մայրաքաղաքում նոր անձրևների հետևանքով զոհվել է 30 մարդ։ Նրանցից 28-ը մահացել է քաղաքի հյուսիսարևելյան Միյուն շրջանում, ևս երկուսը՝ Յանցին շրջանում։
Արտակարգ իրավիճակի
պատճառով իշխանությունները ակտիվացրել են արտակարգ արձագանքման ամենաբարձր
մակարդակը։ Բնակիչներին կոչ է արվում առանց անհրաժեշտության չլքել տները և
չմոտենալ գետերի վտանգավոր հատվածներին։ Պեկինի մեծ մասում մինչև երեքշաբթի
առավոտյան ժամը 10:00-ն սպասվում են ուժեղ անձրևներ։
Չինաստանի
կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ այս պահին տարհանվել է 80,332 բնակիչ։