Հայաստանը և Իրանի մյուս հարևանները մեծ պոտենցիալ ունեն Իսլամական Հանրապետության հետ համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է IRNA-ն։
Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանին
անհրաժեշտ է շուտափույթ բարելավել հարաբերությունները հարևանների հետ։ Նա կարծում
է, որ տարածաշրջանային կապերի ամրապնդումը կարող է օգնել նվազագույնի հասցնել
Արևմուտքի պատժամիջոցների հետևանքները։
«Եթե մենք ամրապնդենք հարաբերությունները
հարևանների հետ, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ։ Այսօր, ավելի քան երբևէ,
մեզ անհրաժեշտ է բարելավել կապերը մեր հարևանների և տարածաշրջանի երկրների հետ»,-
նշել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը,
Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը և Իրանի հարավային հարևանները համագործակցության «զգալի
պոտենցիալ» ունեն, որը պետք է գործի դնել ընդհանուր շահերը ապահովելու համար։
Փեզեշքիանը նշել է, որ լիազորությունների պատվիրակումը, հատկապես սահմանամերձ
նահանգներում, թույլ կտա տեղական իշխանություններին ընդլայնել համագործակցությունը
հարևան երկրների հետ։