Սախալինի մարզում երկրաշարժը շարունակվում է, ցունամիի սպառնալիքը՝ ևս

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկի շրջանից երկրաշարժից հետո բոլոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հայտարարել է Սևերո-Կուրիլսկի քաղաքապետ Ալեքսանդր Օվսյաննիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Բոլորը տարհանվել են, բավականաչափ ժամանակ կար... Բոլոր մարդիկ գտնվում են անվտանգ գոտում... Չկան ավերածություններ, որտեղ մարդիկ կարող են տուժել»,- ասել է Օվսյաննիկովը նահանգապետ Վալերի Լիմարենկոյի հետ խորհրդակցության ժամանակ։


Իր հերթին, Սախալինի մարզի կառավարության ներկայացուցիչը նահանգապետի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ երկրաշարժը շարունակվում է, և Սախալինի մարզում ցունամիի սպառնալիքը դեռևս չի վերացել։ «Երկրաշարժը շարունակվում է, մենք դեռևս չենք վերացրել ցունամիի սպառնալիքը, բնակչությունը մնում է բարձրադիր վայրերում, կազմակերպվել է բժշկական օգնության տրամադրում»,- ասել է նա։