«Եվրոպացիների հետ բանակցելն այժմ իմաստ չունի». Իրանի ԱԳՆ ղեկավար

«Եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը, քանի որ եվրոպացիները ի վիճակի չեն արդյունավետ քայլեր ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում։


«Այժմ իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, քանի որ նրանք չեն կարող վերացնել պատժամիջոցները կամ որևէ այլ բան անել։ Եթե նրանք փորձեն գործողության մեջ դնել snapback մեխանիզմը (որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում), դրանով նրանց համար ամեն ինչ կվերջանա»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։