Թրամփի վարչակազմը Իրանի դեմ սահմանել է ամենամեծ պատժամիջոցների փաթեթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը  Իրանի դեմ սահմանել է այս պահին ամենամեծ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։


Նոր պատժամիջոցները վերաբերում են ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապված են Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի հետ։


«Այսօր սահմանված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են այն ժամանակից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման արշավ սկսեց։ Այս միջոցառումները Ամերիկայի շահերը դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտային, որը շահույթ է ստանում, երբ Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։


Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ արտասահմանյան ակտիվների վերահսկողության հարցերով վարչության հայտարարության, Շամխանիի որդուն մեղադրում է կոնտեյներների և տանկերների հսկայական նավատորմ ստեղծելու և ղեկավարելու մեջ, որոնք, ենթադրաբար, զբաղվում են Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ տեղափոխելով ամբողջ աշխարհի գնորդներին։