Ստեփանակերտում ապամոնտաժել են Հովհաննես Այվազովսկու արձանը: Ռուսաստանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է Բաքվի այս քայլը և այն համարել «ոչ բարեկամական ակցիա»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հերթական սուտ է համարել
Շվիդկոյի պնդումն առ այն, որ «Ադրբեջանում վերացնում են ռուսական մշակույթը»:
Այնուհետև Հաջիզադեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ պետական
լրատվական գործակալության հրապարակված հոդվածում «Ստեփանակերտ» անվանման գործածմանը
և դա համարել «անհարգալից վերաբերմունք և վիրավորական քայլ Ադրբեջանի տարածքային
ամբողջականության հանդեպ»:
«ՏԱՍՍ լրատվական գործակալությունից ներողություն և համապատասխան շտկումներ
ենք ակնկալում։ Հակառակ դեպքում, օրենքի համաձայն, կարող են ձեռնարկվել համապատասխան
միջոցներ Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է https://t.me/ararathau-ն,
Ադրբեջանի սպառնալիքից հետո ՏԱՍՍ-ը հեռացրել է «Ստեփանակերտ» անվանումը: