Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի պատկան մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հացահատիկով բեռնված բեռնատարները «Վերին Լարս» անցակետով, որտեղ երթևեկությունը սահմանափակ է վատ եղանակի և սելավահոսքի պատճառով, Հայաստան տեղափոխելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարումների ուշացումները»,-ասել է Օվերչուկը։a