Ուկրաինայի
պաշտպանության ուժերը Զապորոժիեի մարզի գրավված տարածքում ոչնչացրել են ռուսական
զորքերի С-300 զենիթահրթիռային համակարգը։
Այս մասին հաղորդվել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի Telegram-ալիքում։
«Օգոստոսի
2-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը բարձր ճշգրտության հարված են հասցրել
Զապորոժիեի մարզի տարածքում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին։ Գործողության
արդյունքում հեռահար կրակային զենքերով ոչնչացվել է ռուսական զորքերի С-300 զենիթահրթիռային համակարգը»,- ասվում է
հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս թիրախի ոչնչացումը զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի
Դաշնության հեռահար կրակային հնարավորությունը և նվազեցնում նրա կարողությունը գնդակոծելու
ուկրաինական զորքերի դիրքերը և տարածաշրջանում քաղաքացիական ենթակառուցվածքները։