Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Ֆրանսիայի
արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ
Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարար Բարոն
հաստատել են իրենց հանձնառությունը՝ թույլ չտալու Իրանի կողմից միջուկային զենքի
մշակում կամ ձեռք բերում։ Նրանք նաև քննարկել են Գազայում տիրող հումանիտար
իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի
ավարտը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև Սուդանում
շարունակվող հակամարտությունը», - ասվում է ԱՄՆ պետդեպի հաղորդագրության մեջ։