5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։


Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է ստորերկրյա ցնցումների մասին, որը գրանցվել է այսօր՝ UTC ժամանակով ժամը 05:06-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից (բնակչությունը՝ մոտ 99 հազար) 125 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։


Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։