Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Ստամբուլում գտնվող սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։


Այս մասին գրել է Ermenihaber.am-ը:


Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։


Այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։


Պարզվել է, որ վերջինս նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։


Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին, այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: