ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ, հնարավոր է, հանդիպման արդյունքներով հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
համաձայնագրի մասին, որոնք մի քանի տասնամյակ գտնվում էին հակամարտության մեջ:
Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ը կայցելի Վաշինգտոն։ Ըստ մամուլի ծառայության՝ Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում
կունենա Ամերիկայի Միացյալ
Նահանգների նախագահ Դոնալդ
Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ
ռազմավարական գործընկերությունը խորացնելու
նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։