Ղարաբաղում ականի վրա պայթել է ադրբեջանական ԶՈւ-ի «Ուրալ», կան վիրավորներ

ԼՂ-ում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բեռնատար է պայթել ականի վրա։


Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ–ին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Քելբաջարում:


Վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ։ Նրանց տեղափոխել են մոտակա բուժհաստատություն։ Ըստ հաղորդագրության` զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։