ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի
ծառայության
ղեկավարի
տեղակալ Թոմի Փիգոթը ճեպազրույցի ժամանակ
հայտարարել է. «ԱՄՆ-ը
հերթական
անգամ
հաստատեց իր շահագրգռվածությունը Ադրբեջանի
և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շատ արագ ձեռք բերման հարցում»:
Այնուհետև նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս են նման համաձայնեցման հույս հայտնել.
«Նրանք երկուսն էլ դա ընդգծել են իրենց ելույթներում։ Պետքարտուղարը այս հարցը
բարձրացնում է յուրաքանչյուր պատեհ հնարավորության դեպքում»։
Պատասխանելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի
միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման, ինչպես նաև
հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցերին՝
Պետդեպի ներկայացուցիչը խորհուրդ է տվել սպասել Սպիտակ տանը հանդիպման
արդյունքների մասին հայտարարությանը։