Հնդկաստանը դադարեցրել է ռուսական նավթի գնումները Թրամփի սպառնալիքներից հետո

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները։


Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, որոշումը կայացվել է Նյու Դելիի վրա Վաշինգտոնի կողմից ճնշման ուժգնացման և ներմուծման մաքսատուրքերի նոր ալիքի ֆոնին։


Տեղեկատվության համաձայն՝ Indian Oil Corp., Bharat Petroleum Corp. և Hindustan Petroleum Corp. ընկերությունները ռուսական նավթի գնման տենդերներ չեն հայտարարի ընթացիկ փուլում։


Ընկերությունները կվերանայեն իրենց որոշումը միայն Հնդկաստանի կառավարությունից հստակ հրահանգներ ստանալուց հետո։