Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօրվա՝
Սպիտակ տանը կայանալիք հավաքը՝
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ
որակել է «պատմական խաղաղության գագաթնաժողով»՝ իրեն ներկայացնելով որպես
համաշխարհային գլխավոր խաղաղարար։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվելիք համաձայնագիրը
նախատեսված է խաղաղություն ապահովելու համար, բայց նաև ունի զգալի տնտեսական
բաղադրիչ։ Հայաստանը համաձայնել է թույլատրել իր տարածքով 43.5 կմ երկարությամբ հաղորդուղու
անցկացում, որը կմշակվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Միջազգային խաղաղության և
բարգավաճման Թրամփի երթուղի»։
Հանգույցը, ըստ պարբերականի, թույլ կտա, որ մարդիկ և
ապրանքները տեղաշարժվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և դրանից այն կողմ՝ դեպի
Կենտրոնական Ասիա՝
առանց Իրանի կամ Ռուսաստանի միջով անցնելու։
«Սա ներկայումս հնարավոր
չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը փակ է։ Ապաշրջափակումով ամերիկացիները տարեկան միլիարդավոր
դոլարներ կշահեն նոր առևտրից։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց
ազդեցությունը աշխարհի այն մասում, որ նրանք համարում էին իրենց սեփական
տիրույթը»,- նշում է պարբերականը։
Թրամփի վարչակազմի մասնակցությունը
հակամարտությանը սկսվել է մարտին, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը
Մոսկվայից անսպասելի այցով ժամանեց Բաքու:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Ուիթքոֆը ուղևորությունը կատարել է
Կատարի կառավարության խնդրանքով, ինչը նրան դրդել է փորձել գործարք կնքել:
Ուղևորությունից հետո Ուիթքոֆն իր թիմում հատուկ պետական ծառայող
Արիա Լայթսթոունին հանձնարարել է ղեկավարել դիվանագիտական ջանքերը: Լայթսթոունը
հինգ ուղևորություն է կատարել տարածաշրջան՝ կողմերի հետ բանակցելու համար:
Լայթսթոունը Իսրայելում այն ժամանակվա դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի
գլխավոր օգնականն էր «Trump 1.0» ծրագրում և մտերիմ է Թրամփի փեսայի՝ Ջարեդ
Քուշների հետ:
Ինչպես է դա տեղի ունեցել. Թրամփի վարչակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանին առաջարկել է այն միտքը, որ համաձայնելով ԱՄՆ-ին թույլ տալ զարգացնել
տարանցիկ հաղորդուղին՝ նա ձեռք կբերի ընկեր Վաշինգտոնում և հզոր բուֆեր՝ ընդդեմ Ադրբեջանի
հնարավոր ցանկացած ներխուժման»,- գրում է պարբերականը։