Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել վերանայել իր անօրինական որոշումը՝ օկուպացված տարածքների (վրացական տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի), այսպես կոչված, «անկախությունը» ճանաչելու մասին, հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից և չխոչընդոտել բռնի տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տներ։
«17 տարի է անցել 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ
իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայից, որը հանգեցրեց երկրի անքակտելի տարածաշրջանների՝
Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի օկուպացիային»,- ասվում է
Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում ասվում է, որ 17 տարի անց Ռուսաստանը, ինչպես նախկինում, հրաժարվում է
կատարել 2008թ. օգոստոսի 12-ին հրադադարի համաձայնագիրը, որը կնքվել էր ԵՄ
միջնորդությամբ, և օկուպացիոն զորքերը դուրս չի բերում Վրաստանի տարածքից. «Ավելին,
նա շարունակում է ձեռնարկել քայլեր, որոնք խախտում են միջազգային նորմերը և
ուղղված են Վրաստանի անքակտելի տարածաշրջանները Ռուսաստանի քաղաքական, տնտեսական,
ռազմական և սոցիալական համակարգերին ինտեգրելուն: Հատկապես մտահոգիչ են վերջերս
այդ նպատակով իրականացված բազմաթիվ անօրինական գործողությունները»:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ անդավաճան կերպով վարում է Ռուսաստանի հետ
հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն՝ երկիրը
դեօկուպացնելու, տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման նպատակով:
«Արտաքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցում 2008 թվականի
պատերազմում հերոսաբար զոհված մարտիկներին և խաղաղ բնակիչներին»,- ասվում է
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։