Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև

Այսպիսի պատմական ստորագրումը շատ բան է նշանակում:Նախագահ Թրամփը 6 ամսում հրաշք է գործել:


Այս մասին Սպիտակ տանը մեկնարկած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալիևը:


«Մի առաջարկ անեմ. գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ»,- ասաց նա։