Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական կարևոր ձեռքբերում է համարում, որը ճանապարհ է բացում հարատև խաղաղության հիման վրա հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշում է, որ Ղազախստանը նույնպես իր լուման է ներդրել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման գործում՝ առաջարկելով Ալմաթի քաղաքը որպես ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների վայր խաղաղության պայմանագրի առանցքային պարամետրերի շուրջ։ Այնտեղ կայացել են նախարարական բանակցությունները»,- գրել է Ժելդիբայը Telegram-ում։