Վրաստանը ողջունում է ՀՀ–ի, Ադրբեջանի և տարածաշրջանի համար պատմական պահը. Կոբախիձե

Վրաստանը ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի համար այս պատմական պահը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ: Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության օգտին և հաստատակամորեն կաջակցի նաև ապագայում»,- գրել է նա սոցցանցում։