«Արարատ-Արմենիա»-«Սպարտա» հանդիպման մուտքն ազատ է

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» հանդիպման մուտքն ազատ է, սակայն տեղերի քանակը՝ սահմանափակ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:


Մարզադաշտ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը հնարավոր է ստանալ մարզադաշտի մուտքի մոտ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։ 


Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։


Խաղը կմեկնարկի 20:00-ին։