Վրաստանի նախագահը կմեկնի Թուրքիա

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին օգոստոսի 12-ին կայցելի Թուրքիա։


Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


Նա նշել է, որ Թուրքիան ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Բալկանները, Կովկասը, Աֆրիկան և Կենտրոնական Ասիան։