ՌԴ Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Մատվեևը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու որոշմանը:
Նա
ռուսական լրատվամիջոցներին ասել է. «Ադրբեջանի գործողությունները, որը տարիներ շարունակ
համարվել է բարեկամ երկիր, կարելի է դիտարկել որպես ինչ-որ պատահականություն,
անկանխատեսելի կոնկրետ իրադարձությունների (ինքնաթիռի հետ կապված արտակարգ դեպքը և
այլն) արդյունք, որոնք հանգեցրել են գործընկերների միջև թյուրըմբռնումների: Սակայն
մեր ԱԳՆ-ի և արտաքին քաղաքականության խնդիրն այն է, որ չի կարելի անվերջ ցանկալին
ներկայացնել որպես իրականություն և ապրել պատրանքների աշխարհում:
Ռուսաստանը չունի բարեկամներ՝ բացի բանակից, նավատորմից և օդատիեզերական ուժերից։ Վաղուց
ժամանակն է անցնելու պրագմատիկ հարաբերությունների հետխորհրդային տարածքի բոլոր
երկրների հետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով, և հասկանալ, որ համակարգային
ռուսաֆոբիան բոլոր հետխորհրդային ռեժիմների գաղափարախոսությունների հիմքն է. դա
նրանց անկախության սյունն է։ Սա հասկանալու դեպքում հիասթափություններ չեն լինի»։
Միխայիլ
Մատվեևի խոսքով՝ պետք է յուրացնել Հայաստանի
և Ադրբեջանի դասը, քանի որ նրանց դրեյֆին ուշադիր հետևում են նաև Կենտրոնական
Ասիայի «բարեկամ երկրներում»։
Անդրադառնալով
հարցին, թե ինչով պետք է Ռուսաստանը պատասխանի, նա ասել է. «Պատասխանը ակնհայտ է՝ ջախջախել
սփյուռքը և հարվածել Ռուսաստանում էթնիկ կազմակերպված հանցավոր խմբերին և նրանց
բիզնեսին։ Բայց դրա համար նախևառաջ պետք է իշխանությունում և ուժային կառույցներում
նրանց լոբբիստների առաջն առնել»։