Ձայնագրության մեջ տերտերը խոսում է քարոզչությանը չտրվողներին գյուլլելու մասին, զրուցակիցը՝ «փողի վրա նստելիք» սեփական թիմակիցներից մի քանիսին. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Հրապարակել են տեռորի մեջ մեղադրվող տերտերի ու ինչ-որ «յուրահատուկ» մի փորձագետի՝ մարդ գյուլլելու մասին ամբողջական ձայնագրությունը։ 


Ձայնագրության մեջ տերտերը խոսում է քարոզչությանը չտրվողներին գյուլլելու մասին, զրուցակիցը՝ «փողի վրա նստելիք» սեփական թիմակիցներից մի քանիսին։  


Լրիվ ակնհայտ է, որ Գալստանյանի արտահայտությունից սկսած խոսակցությունը Շվեյցարիայից տեղափոխվում է Հայաստանի ներքաղաքական կյանք ու զրուցակիցները որոշում են, թե ում է պետք գյուլլել՝ թիմակից-չթիմակից, փողի վրա նստող-չնստող։ 


Լրիվ անիմաստ էդ ագիտպրոպը խոդի մի գցեք, էլի, ժողովուրդ ջան։ Թե բա՝ խոսքը դասալիքների մասին էր։ Դուք գոնե ձեր ասածին որ հավատաք, կարող է հաջողեք»։