Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝


1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ:


2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի:


3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»: