Կոշտան Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:


Ինչպես հաղորդում է APA-ն, Անտոնիու Կոշտան շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման, խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային տրանսպորտային երթուղու առնչությամբ ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ:


Եվրոպական Միության Խորհրդի նախագահը ընդգծել է այդ արդյունքների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։ Նա հայտնել է Եվրոպական Միության պատրաստակամությունը՝ աջակցելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։