Պայթյուններ Բելգորոդի կենտրոնում. քաղաքի վրայով թռչում են դրոններ

Բելգորոդի կենտրոնը շղթայված է զինվորականներով, լսվում են ավտոմատների կրակահերթեր և պայթյունների ձայներ, քաղաքի վրայով թռչում են բազմաթիվ դրոններ, հաղորդում է РБК-ն:


SHOT Telegram-ալիքը գրում է, որ այսօր առավոտից Բելգորոդի երկնքում խփվել է առնվազն երեսուն դրոն: SHOT-ի տվյալներով՝ հարվածները հասցվում են «Դարտս» տիպի անօդաչուներով, ինչպես նաև FPV դրոններով: Մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի կառավարության շենքը և այլ օբյեկտներ Բելգորոդի կենտրոնում, դրանք լրջորեն վնասվել են: Դրոնների ոչնչացմամբ զբաղվում են ավտոմատներով զինված շարժական խմբերը:


Բելգորոդի վրա դրոնների գրոհից հետո քաղաքում փակել են պատշգամբները և չեղարկել բոլոր փողոցային միջոցառումները։