«Օտար երկրների» միջամտությունը չի նպաստի Հարավային Կովկասում կայուն անվտանգությանը, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Իրանի փոխնախագահը, որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենում օգոստոսի 15-ին Չոլպոն Աթայում (Ղրղզստան)։
«Իրանը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և, հայտարարելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իր անսասան դիրքորոշման մասին, կարծում է, որ օտար երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի նպաստի կայուն անվտանգությանը»,- ասել է Ռեզա Արեֆը։