Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Գերատեսչությունը համապատասխան շնորհավորական ուղերձը տարածել է «X»-ի միկրոբլոգում։
«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության Օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Անկախության օրվա առիթով: