Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ իր նշանակությամբ պատմական այս գագաթնաժողովը հնարավոր է դարձել երկու երկրի առաջնորդների քաղաքական կամքի, արդի առանցքային խնդիրների լուծման, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ընդհանուր մոտեցումներ գտնելու նրանց անկեղծ ցանկության շնորհիվ»,- ասել է Ժելդիբայը:
Ըստ նրա՝ Աստանան ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպումը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ: