Վարչապետը ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնակատարին ազատել է պաշտոնից, երկու ՇՄ նախարարի տեղակալներ՝ վերանշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Մեյմարյանը վերանշանակվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնում:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մեյմարյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:


Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արա Մկրտչյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:


Վարչապետը որոշում է ստորագրել ՇՄ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին պաշտոնից ազատելու մասին:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: