Իրանական կողմը հավաստիացում է ստացել առ այն, որ Հարավային Կովկասում երրորդ երկրների զինված ուժեր չեն տեղակայվի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք օտարերկրյա
զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում չենք համարում օգտակար։ Այս կապակցությամբ
մենք մեր մտահոգությունն ենք հայտնել։ Մեզ հավաստիացրել են, որ Հարավային
Կովկասում երրորդ երկրների զինված ուժեր չեն տեղակայվի։ Խաղաղության համաձայնագրի
(Հայաստանի և Ադրբեջանի միջև) հիմնական դրույթներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի
ընդհանուր սահմանների երկայնքով երրորդ երկրների որևէ զինված ուժ չտեղակայելու մասին
կետն է։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում իրադարձությունների ընթացքին և
սերտ կապի մեջ ենք Երևանի և Բաքվի հետ»,- ասել է Բաղաին։