Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից և արգելել նրա մուտքը երկիր

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։


Խանկիշիևին մեղադրում են էթնիկ անջատողականությունը քարոզելու համար։


Խանկիշիևը խոշոր գործարար է, մրգերի և բանջարեղենի առևտրով զբաղվող և ռեստորանատեր։ Նա նաև Չելյաբինսկի համայնքային «Ադրբեջան» հասարակական-իրավական կազմակերպության նախագահն էր։