Ձերբակալվել է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը։ Տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նաև ասաց, որ հանգամանքների վերաբերյալ դեռ տեղեկատվություն չի կարող տալ, կարճ ժամանակ անց հաղորդագրություն կտարածեն։
Նշենք, որ Գարիկ Գալեյանը հաճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իսկ վերջին աղմկոտ միջադեպը, որի կենտրոնում հայտնվել էր Գարիկ Գալեյանը, վարչապետի որդուն վրաերթի ենթարկելու փորձն էր։