Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Թրամփի և Զելենսկու վերջերս կայացած հանդիպումը՝ այն անվանելով «Զելենսկու հաղթանակ»։
«Աննախադեպ հանդիպման գլխավոր թեման Ուկրաինային ամերիկյան և եվրոպական
ռազմական պաշտպանության երաշխիքների տրամադրումն էր, որոնց շուրջ համաձայնել են
Թրամփն ու եվրոպացիները, իսկ դա նշանակում է ստանալ պաշտպանություն՝ նման ՆԱՏՕ-ի դաշինքի մասին պայմանագրի
5-րդ հոդվածին։
Պուտինը համաձայնվել է հանդիպել Զելենսկու հետ, իսկ իրականում նա այլընտրանք
չունի, քանի որ Ռուսաստանի բյուջեն պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտն ունի։
Ռուսները ոչ միայն չեն կարող անցնել հարձակման ռազմաճակատում, այլև Ուկրաինան է անցել
հարձակման։ Պուտինը պարզապես ձգտում է թույլ չտալ, որ պատերազմի ավարտը նման լինի
իր պարտությանը։
Սակայն սա ամեն դեպքում Ռուսաստանի ամենամեծ պարտությունն է 100 տարվա մեջ,
որն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ փոփոխությունների նաև մեր տարածաշրջանում»,-
գրել է Սաակաշվիլին։