Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը գրառումը կատարել է «X»-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը և ընկերոջը՝ Մարգուս Ցահքնային, Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև այդ իդեալներն ամրապնդելուն ուղղված համախոհ գործընկերությունները»,- ասվում է Միրզոյանի գրառման մեջ։