Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։