Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոբուսում ուղևորներ են եղել, որոնք նույնպես չեն տուժել։