Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՀԸՖ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը: 


Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 


Ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը:  


Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էր  Արթուր Ալեքսանյանի անունը: